Ինչպե՞ս է բնակիչներին տրամադրովում թափուկ վառելափայտը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    73%
    3 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ինչպե՞ս է բնակիչներին տրամադրովում թափուկ վառելափայտը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Ինչպե՞ս է բնակիչներին տրամադրովում թափուկ վառելափայտը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։
 
ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին տրվում է արտոնություն՝ սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ։
 
Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում է առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։
 
2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից անտառամերձ համայնքների բնակիչներին հատկացվել է շուրջ 102 000 պահեստավորված խմ թափուկ վառելափայտ, 2019 թվականին՝ շուրջ 87 000 պահեստավորված խորանարդ մետր, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 23 000 պահեստավորված խորանարդ մետր։
Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։
 
Հավելենք, որ թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։
 
Հիշեցնենք, որ թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։
 
ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերի ցանկը և թափուկ վառելափայթի՝ օրենքով սահմանված արժեքների մասին տեղեկությունները կցվում են հրապարակմանը։
 

Թեմայի այլ նորություններ