Ի՞նչ ճակատագիր է սպասվում Երասխի գործարանին․ Քերոբյանը որոշ մանրամասներ հայտնեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Երասխի գործարանին․ Քերոբյանը որոշ մանրամասներ հայտնեց

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Երասխի գործարանին․ Քերոբյանը որոշ մանրամասներ հայտնեց

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադարձավ Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին:

Ըստ նրա՝ գործարանը շարունկվում է կառուցվել, և ծրագիրն անպայման իրականացվելու է։ Ինչ վերաբերում է գործարանի տեղափոխմանը, վերջինս ընդգծեց, որը գործարանը կառուցվելու է նախապես որոշված տարածքի մոտակայքում՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որտեղ է «մոտակայքը»։

Հարցին՝ դա չի՞ նշանակում, որ ՀՀ-ն տուրք է տվել Ադրբեջանի սպառնալիքներին, նախարարը նկատեց․ «Մենք գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերություններ հետ, և իրենց հետագա անելիքը իրենք են որոշում։ Հաշվի առնելով մեր աշխարհագրական ու տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»:

Քերոբյանի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության բացակայության հետևանքով ներդրողների ծրագրերը շատ հաճախ քննարկումներից այն կողմ՝ գործնական տեսք չեն ստանում․ «Մենք տեսնում ենք, որ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել, և, բնականաբար, մենք՝ բոլորս, նշում ենք, որ խաղաղությունը էական նշանակություն ունի մեր ներդրումային ծրագրերի համար։ Խաղաղությունն այն անհրաժեշտ է պայմանն է, որը պետք է ապահովի խոշոր ներդրումային ծրագրերը»։

Հիշեցնենք՝ դեռ սեպտեմբերին GTB հոլդինգն արձագանքել էր Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Ընկերությունը նշել էր, որ ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր, այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ 

Թեմայի այլ նորություններ