Ի՞նչ փորձություններ են սպասվում Եվրամիությանը 2024թ.
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    58%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ի՞նչ փորձություններ են սպասվում Եվրամիությանը 2024թ.

Ի՞նչ փորձություններ են սպասվում Եվրամիությանը 2024թ.

ԵՄ 27 անդամ երկրները խոստացել են աջակցել Ուկրաինային, այնքան, որքան հարկավոր կլինի, որովհետեւ Ռուսաստանի հաղթանակն այդ պատերազմում սպառնալիք կլիներ ամբողջ Եվրոպայի անվտանգությանը, հիշեցրել է DW-ն։ Արդյո՞ք ԵՄ-ն կպահպանի այս գիծը նաեւ 2024.։

ԵՄ ընդլայնում

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը եւ Եվրամիության հետագա ընդլայնումը շատ անդամ երկրներ համարում են չափից արագ եւ վաղաժամ։ Այնինչ, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ արդեն 2024թ. պետք է սկսվեն անդամակցության մասին բանակցությունները։ Իր շարքերն ընդունելով պատերազմից քայքայված Ուկրաինային՝ ԵՄ-ն մեծ ծախսեր կունենա։ Ուստի անգամ Ուկրաինայի այնպիսի բարեկամները, ինչպիսին են Լեհաստանը եւ Բալթիայի երկրները, չեն շտապում արտահայտել իրենց հավանությունը։ Չէ՞ որ ԵՄ-ից օգնություն ստացողներից նրանք կարող են վերածվել դոնորների, որոնք անդամավճար են մուծում Եվրամիության համատեղ բյուջեին, որից միջոցներ կհատկացվեն Ուկրաինայի օգնությանը։ ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունները չնայած կսկսվեն արդեն շուտով, բայց գործընթացն ինքը տարիներ, եթե ոչ տասնամյակներ կտեւի՝ փորձում են հանգստացնել ԵՄ պաշտոնյաները։

Այդ ընթացքում Արեւմտյան Բալկանների երկրները, որոնք արդեն 20 տարի սպասում են Եվրամիություն մտնելու իրենց հերթին, տարակուսանքով հետեւում են, թե ինչ արագությամբ են Մոլդովան եւ Ուկրաինան առաջ ընթանում այս ուղղությամբ։ Չեռնոգորիայի, Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար պետք է կոնկրետ ժամկետներ նշվեին, այդ թվում եւ այն բանի համար, որպեսզի նվազեցվի Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունն այդ երկրներում։ Իսկ ահա Սերբիայի, Կոսովոյի, Բոսնիա եւ Հերցեգովինայի համար ԵՄ-ին անդամակցության հեռանկարները այնքան էլ ակնհայտ չեն, քանի որ միջէթնիկական հակամարտությունների առկա պոտենցիալը այդ գործընթացի էական խոչընդոտ է։

ԵՄ վերափոխումը

Մինչեւ նոր անդամներ ընդունելը Բրյուսելում պետք է ավարտվեն բարեփոխման գործընթացները եւ լուծվի ԵՄ ֆինանսավորման հարցը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սա փաստարկում է այն բանով, որ միայն ինքնիշխան, տնտեսապես ուժեղ Եվրոպան կարող է ընդունել նոր անդամներ։ Գերմանիայի կառավարությունն առաջարկում է այնպես վերափոխել ԵՄ-ն, որպեսզի որոշումներն ընդունվեն  ձայների մեծամասնությամբ, այլ ոչ թե պահանջվի ԵՄ բոլոր անդամ երկրների միահամուռ համաձայնությունը։ Կփոխվի՞ սա արդյոք 2024թ.՝ առայժմ պարզ չէ, ասում են դիվանագետները Բրյուսելում։

Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը

Եթե հանրապետական Դոնալդ Թրամփը, անկախ ամեն ինչից, այնուամենայնիվ, վերադառնա Սպիտակ տուն, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համար դա կնշանակի ծանր ժամանակներ։ Եվրոպան կվտանգի հանձին ԱՄՆ-ի կորցնել կարեւորագույն դաշնակցի Ուկրաինայի աջակցության, Ռուսաստանի զսպման հարցում եւ առեւտրային հարաբերություններում։ Անկանխատեսելի Թրամփին վերահսկողության տակ պահելու համար ԵՄ-ը կարող է առաջարկել ինքնուրույն ֆինանսավորել Ուկրաինայի ռազմական օգնությունն այդուհետ եւս։ Գերմանա-ամերիկյան առեւտրային պալատը ելնում է այն բանից, որ Թրամփը ԵՄ-ից կպահանջի տուգանքներ։ ԵՄ-ն իր հերթին պետք է ավելացնի ներկրման մաքսատուրքերը։ Դա բացասաբար կանդրադառնա առեւտրի ծավալների եւ տնտեսական աճի վրա։ Թրամփի օրոք էլ ավելի կվատանա՞ն արդյոք հարաբերությունները Չինաստանի՝ ԵՄ շատ երկրների առեւտրային կարեւորագույն գործընկերոջ հետ։ Այդ դեպքում աշխարհն էլ ավելի անկայուն կդառնա, դա մղձավանջ է Բրյուսելի արտաքին քաղաքական փորձագետների համար։ Եվ միայն մեկ եվրոպացի քաղաքական գործիչ՝ Վիկտոր Օրբանը, թերեւս, ուրախ կլինի դրա համար։ Հունգարիայի վարչապետը ուրախ կլինի իր դաշնակից տեսնել Դոնալդ Թրամփին։

Եվրախորհրդարանի ընտրությունները

2024թ. հունիսի սկզբին ԵՄ մոտ 400 մլն ընտրողներ կկարողանան քվեարկել Եվրախորհրդարանի ընտրությունների համար։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր էր եկել նրանց ընդամենը կեսը՝ 200 մլն հոգի։ Ինչպես սպասվում է, Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակ կտանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, բայց կանխատեսում են նաեւ աջ պոպուլիստական եւ ուլտրաաջ խմբակցության ազդեցության աճ Եվրախորհրդարանում։ Ամենակարեւոր թեման, որը հուզում է եվրոպացի ընտրողներին, իրենց սեփական տնտեսական վիճակն է եւ կենսական չափորոշիչները։ Ուկրաինան, միգրացիան, ԵՄ բարեփոխումները եւ ընդլայնումը ընդամենը երկրորդական թեմաներ են։

Բացի 5 հիմնական մարտահրավերներից, ԵՄ-ն պետք է լուծի նաեւ մի շարք կարեւոր խնդիրներ։ Դրանք վերաբերում են ապաստան տրամադրելու համակարգի բարեփոխմանը եւ միգրացիոն պակտի ուժի մեջ մտնելուն։ ԵՄ-ն նաեւ նոր կանոնների կարիք ունի, որոնք վերաբերում են ֆինանսավորմանը, արհեստական բանականությանը, կլիմայի պաշտպանությանը եւ այլն։ ԵՄ ներսում պետք է հաղթահարվեն տարաձայնությունները ֆինանսավորման հարցում Եվրոպայի հյուսիսի երկրների (որոնք հանդես են գալիս որպես դոնորներ) եւ Եվրոպայի արեւելքի եւ հարավի երկրների (որոնք ԵՄ օգնության հիմնական ստացողներն են) միջեւ։ Եվրահանձնաժողովն իր հերթին նախատեսում է ավելացնել ԵՄ 1,1 տրլն եվրոյի չափով յոթնամյա բյուջեն եւս 66 միլիարդով։ 

Թեմայի այլ նորություններ