Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի. մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 շարժակազմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի. մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 շարժակազմ

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի. մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 շարժակազմ

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացը կկազմակերպվի նախկին շարժակազմի հետ համատեղ: Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները կսպասարկեն նաև հպակային ցանցից դուրս ուղերթերով, որորնք կընդգրկեն Դավթաշենը, Էրեբունի զանգվածը և «Աերացիան»:  Մինչև տարեվերջ համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 տրոլեյբուս: 
***
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը կվերականգնվի: Խճուղու երթևկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի նաև ևս մեկ ճանապարհ, որը կսպասարկի հարակից շենքերը:  
***
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրություն այլևս չկա: Կուտակված  գրությունների թիվը 5163 է: 
***
Երևանյան բակերը մաքրելու նպատակով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում շուրջ 120 հաստիք է ավելացվել:  Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լինել հետևողական՝ գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:  
 ***
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Համայնք - կառուցապատող - բնակիչ գործակցությամբ որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Գույքի գնատահման գործընթացն ավարտական փուլում է, որից հետո բնակիչների հետ կկնքվի պայմանագիր: 
***
2024 թվականից գծանշումների համար նախատեսված ներկի որակի առնչությամբ կլինեն այլ պահանջներ. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր դժգոհությունն է հայտնել գործընթացից:  
«Սա գծանշումների այս որակի վերջին տարին պետք է լինի։ Հաջորդ տարվանից պետք է մի մակարդակ բարձրացնել գործընթացի որակը, որպեսզի կրկին ներկը թարմացնելու խնդիրներ չծագեն»: 

Թեմայի այլ նորություններ