Հուլիսի 4-ին ջերմաստիճանը կբարձրանա +41 աստիճանի. Հայաստանում հուլիսին նույնպես շոգ կլինի
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Հուլիսի 4-ին ջերմաստիճանը կբարձրանա +41 աստիճանի. Հայաստանում հուլիսին նույնպես շոգ կլինի

Հուլիսի 4-ին ջերմաստիճանը կբարձրանա +41 աստիճանի. Հայաստանում հուլիսին նույնպես շոգ կլինի

Հուլիս ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-ից 3 աստիճանով՝ պայմանավորված տաք հոսանքների ներթափանցմամբ: Արարատյան դաշտում, Երևանում և հովտային տարածքներում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +40, +41 աստիճանի:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի՝ ի տարբերություն հունիսի, հուլիս ամսվա ընթացքում  Հայաստան կներթափանցեն նաև սառը օդային հոսանքները: Ժամանակ առ ժամանակ կգրանցվեն ամպրոպի տեսքով կարճատև անձրևային տեղումներ:  

«Շոգ եղանակը երբեմն կընդհատվի Սև ծովից եկող սառը հոսանքների հետևանքով: Հունիս ամսվա ընթացքում տեղումներ գրեթե չեն եղել, որոշ տեղերում ընդհանրպես չեն եղել: Հիմա կանխատեսվում է տեղումներ նորմայի սահամններում: Մենք ասում ենք՝ նորմայի սահմաններում, բայց թող տպավորություն չստեղծվի, դրանք լինելու են բավարար չափով: Օրինակ՝ Երևանում և Արարատյան դաշտում տեղումների նորմայի քանակը 9-ից 10 միլիմետր է, ու մեկ անձևը դա կարող է լրացնել»,- ասաց նա:

Առաջիկա օրերին՝ հուլիսի 3-ին և 4-ին, ըստ Սուրենյանի Իրաքից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքները և ջերմաստիճանը կբարձրանա 4ից 5 աստիճանով: Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտիներում օդի ջերմային ֆոնը կլինի +40, +41 ջերմաստիճան: Հուլիսի 6-ից սկսկած տաք օդի ալիքները կփոխեն իրենց ուղղությունը և հոլիսի 6-ից 7-ը Հայաստանում կգրանցվի  ջերմաստիճանի նվազում՝ 5-ից 4 աստիճանով:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գյուղատնմտեսությամբ զբաղվող մարդկանց խորհուրդ տվեց հետևեն, որպեսզի բույսերը տաք ջերմաստիճանի հետևանքով չջրազրկվեն. «Օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, և օդի ջերմաստիճանը շատ բարձ, այս դեպքում  բույսերի ոռոգումը շատ կարևոր է»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ