HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում ԼՂ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    70%
    0 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    38%
    12 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արարատ 4°C
    37%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    70%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    32%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    70%
    0 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում ԼՂ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն

HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում ԼՂ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն

Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ բախվել են հումանիտար լրջագույն կարիքների, հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Իրավապաշտպանները փաստում են, որ ռազմական գործողությունները հաջորդել են Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս շարունակվող տեղաշարժի սահմանափակումներին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների սուր պակաս կա։

HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն, ինչպես նաև Հայաստան գնալ-գալու հնարավորություն։

«Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև բժշկական օգնության հրատապ կարիք ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ՝ հարգելով նրանց վերադառնալու իրավունքը», - ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։

Կառույցն անհրաժեշտ է համարում նաև միջազգային դիտորդական առաքելության ներգրավվածությունը, «որպեսզի երաշխավորի, որ Ադրբեջանը կատարում է իր պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ»։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները մարդասիրական ծանր ճգնաժամի և լրջագույն անորոշության են բախվել իրենց ապագայի հետ կապված», - ընդգծել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը և հավելել․ «Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ կպաշտպանվեն բոլորի իրավունքները, բայց դժվար է դրան հավատալ ամիսների ծանր դժվարություններից և տասնամյակների հակամարտությունից հետո»:

Ռուսական խաղաղապահ ուժերը, իրենթ հերթին, պետք է հոգան քաղաքացիական անձանց հումանիտար կարիքները և պաշտպանությունը, նշել է կառույցը։

Թեմայի այլ նորություններ