Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է իր այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է իր այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է իր այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում` այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Vatican News-ը:

Հինգշաբթի Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպության անդամներին, որը զբաղվում է Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն տրամադրելով, Սրբազան քահանայապետը  հիշել է 2016-ին Հայաստան կատարած այցը և թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ է բաց թողել երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:
 
«Ցավոք, այս տարածաշրջանին վերջին ամիսներին նորից վերք հասցվեց: Եվ, հետևաբար, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է Ֆրանցիսկոսը:
 
Հռոմի պապը նաև կոչ է արել ականջալուր լինել «աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին, հատկապես այն եկեղեցիների և երկրների կողմից, որոնց համար դուք աշխատում եք»։

Թեմայի այլ նորություններ