Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    91%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում

Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում

Հրեա ուսանողների եվրոպական միությունը բաց նամակ է հղել Ռաբբիների եվրոպական համաժողովի ղեկավարությանը, խնդրել այլ վայր տեղափոխել Ադրբեջանում կայանալիք ռաբբիների համաժողովը:

«Մենք պետք է մեր անսասան համերաշխությունը հայտնենք էթնիկ հայերին, որոնք ներկայումս ենթարկվում են ռմբակոծությունների, բռնի տեղահանումների և զինված հակամարտության ավերիչ հետևանքների: Ցանկացած համայնքի կրած ցավն ու տառապանքը խորապես արտահայտվում են մեր մեջ՝ որպես հրեական սփյուռքի անդամներ, ովքեր ունեն պատմական փորձ և պատկերացում հալածանքների և բռնի տեղահանումների մասին:

Մարդու իրավունքների խախտումներ, մարդկության դեմ հանցագործություններ, և ագրեսիայի պայմաններում Միությունն առաջարկել է հրեական համայնքների առաջնորդների միջոցառումը չկազմակերպել Բաքվում և այն տեղափոխել այլ վայր»,- նշված է նամակում։

Հրեա ուսանողների եվրոպական միությունը նաև կոչ է արել եվրոպական բոլոր երկրներին և Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թեմայի այլ նորություններ