ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    58%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    82%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.41945
  • Դոլար = 388.242

ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

ՀՌԱՀ-ում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում փետրվարի 18-ին կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ 

Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քնարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:
 

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:

Ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների հետ, որին ներկա էին նաև Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը, որին մասնակցում էին ՀՌՀ գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության, ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության և Հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվում են դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների գործունեությունը:

Քննարկման հիմնական առարկա է դարձել առանց լիցենզիա գործող օպերատորների գործունեության արգելումը:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել գործիքակազմ, որը կնպաստի դիստրիբյուտորների և օպերատորների միջև աշխատաքների թափանցիկությանն ու հրապարակայնությանը՝ դաշտում ապահովելով մրցակցային մթնոլորտ:

Թեմայի այլ նորություններ