ՀՔԾ-ում ավարտվել է Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք տալու փաստով քրգործի նախաքննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ՀՔԾ-ում ավարտվել է Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք տալու փաստով քրգործի նախաքննությունը

ՀՔԾ-ում ավարտվել է Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք տալու փաստով քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` համատիրության կառավարիչ Վ.Վ.-ն նույն համատիրության հաշվապահ Շ.Դ.-ի օժանդակությամբ ընտրողներին տվել է կաշառք:

Մասնավորապես, Վ.Վ.-ն 2021 թվականի հունիսի 5-ին հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շ.Դ.-ն, իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վ.Վ.-ին և պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ:

Ընտրողին տրված՝ կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս մոտից:

Բացի այդ, Վ.Վ.-ն Շ.Դ.-ի օժանդակությամբ 2021 թվականի հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի: Շ.Դ.-ի խորհրդով Վ.Վ.-ն հանդիպել է հիշյալ ընտրողի հետ և վերջինիս առաջարկել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրությանը մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն ընտրողը հրաժարվել է կողմ քվեարկել նշված դաշինքի օգտին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,իսկ Շ.Դ.-ին` 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թեմայի այլ նորություններ