Հոլիվուդյան դերասանները դադարեցրել են գործադուլը՝ 1 միլիարդ դոլարի համաձայնագրի հասնելուց հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հոլիվուդյան դերասանները դադարեցրել են գործադուլը՝ 1 միլիարդ դոլարի համաձայնագրի հասնելուց հետո

Հոլիվուդյան դերասանները դադարեցրել են գործադուլը՝ 1 միլիարդ դոլարի համաձայնագրի հասնելուց հետո

Հոլիվուդյան կինոստուդիաները և շուրջ 160 000 դերասանների ներկայացնող SAG-AFTRA արհմիությունը համաձայնության են հասել՝ վերջ դնելու ամիսներ շարունակվող գործադուլին, որը կաթվածահար էր արել հեռուստատեսային արտադրության և ֆիլմարտադրության ոլորտները։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Ըստ SAG-AFTRA-ի («Էկրանի դերասանների գիլդիա -հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիա») հայտարարության՝ արհմիության հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախնական համաձայնագրին, որի համաձայն՝ 118 օր շարունակվող գործադուլն ավարտվել է նոյեմբերի 9-ին, ժամը 00։01-ին:

Արհմիությունը հայտնել է, որ բանակցել է ավելի քան 1 միլիարդ դոլարի պայմանագրի շուրջ, որը ներառում է աննախադեպ սահմանափակումներ արհեստական բանականության օգնությամբ որևէ դերասանի արտաքինը վերարտադրելու համար, ինչպես նաև առաջին անգամ նախատեսում է պարգևավճարներ, որոնք պետք է վճարեն սթրիմինգային ծառայությունները՝ տվյալ շոուի կամ ֆիլմի դիտողականության հիման վրա։

SAG-AFTRA-ի խորհուրդը համաձայնագիրը նորից կքննարկի նոյեմբերի 10-ին։

Հոլիվուդյան սցենարիստները նույնպես գործադուլ էին անցկացնում, սակայն հոկտեմբերին նրանք համաձայնության էին եկել նոր պայմանագրի շուրջ, որը վերջ էր դրել նրանց 148-օրյա գործադուլին։  

Դերասանների հետ ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև այն, որ սցենարիստներն արդեն մեկ ամսից ավելի է՝ վերադարձել են աշխատանքի, նշանակում է, որ հեռուստաշոուների և ֆիլմերի արտադրությունը շուտով կվերսկսվի։

Սցենարիստների և դերասանների գործադուլները ոլորտին ահռելի վնաս են հասցրել, տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել։

Թեմայի այլ նորություններ