Հնգակողմի փոխարեն՝ քառակողմ. Գրանադայի հանդիպումն առանց Ալիևի կկայանա
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հնգակողմի փոխարեն՝ քառակողմ. Գրանադայի հանդիպումն առանց Ալիևի կկայանա

Հնգակողմի փոխարեն՝ քառակողմ. Գրանադայի հանդիպումն առանց Ալիևի կկայանա

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը քառակողմ հանդիպում կանցկացնեն Գրանադայում։

Այս մասին տեղեկացրել են ԵՄ հանձնաժողովից:

Քառակողմ հանդիպման նպատակն է «ընթացիկ իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարների ու ԵՄ անելիքբերի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցերի քննարկումը»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մեկնել է Գրանադա: Այնտեղ հոկտեմբերի 5-ին նախատեսված էր հնգակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հնգակողմ հանդիպումը:

Թեմայի այլ նորություններ