ՀՀ վարչապետը Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    16 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    0 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ վարչապետը Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին

ՀՀ վարչապետը Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հեռուստաուղերձով: Նա խոսոել է Հայաստանի քաղաքական ուժերի մասին, որոնք, իր խոսքերով, երեկ իրական խրախճանք էին կազմակերպել այն ստահոդ լուրերի վրա, թե իբր Սյունիքի մարզի տարածքից հատվածներ են փոխանցվել Ադրբեջանին: Ըստ վարչապետի՝ այդ ուժերի նպատակն է ստեծել անիշխանության զգացողություն, հրահրել տրամադրություններ:

«Հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորված է, բայց ոչ մահացած: Ստիպված եմ կրկնել արդեն ասածս խոսքերը՝ ստորագրված հաայտարարությունը չկնքելու դեպքում իրավիճակը կարող էր շատ ավելի վատ լինել: 
Այսօր մենք ունենք հրատապ եւ անհետաձգելի հարցեր, իսկ այդ հարցերից կարեւորագույնը Հայաստանից դուրս եւ Հայաստանի ներսում անվտանգության ապահովումն է:Այսօր քաղաքական ուժերը, դատապարտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, չեն նշում, թե պատրաստ են արդյոք չկատարել այնտեղ ամրագրված կետերը, կամ որն է լինելու դրա այլընտրանքը:

Այդ հայտարարությունը ենթադրում է, որ Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողները պետք է տեղակայվեն ՀՀ պետական սահմանի երկայնքով: Սոթքի հանքավայրը կիսով ճափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Սահմանազատումը բարդ գործընթաց է, եւ ուզենք, թե չուզենք այն պետք է տեղի ունենա ոչ միայն հայ եւ ռուս զինվորականների, այլեւ ադրբեջանցիների մասնակցությամբ:

ՀՀ իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին եւ թույլ չեն տա որոշ ուժերի կողմից հրահրվող բախումները, որոնք նպատակ ունեն պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք. սովոր են արյունով գալ իշխանության»,- նշեց վարչապետը՝ շարունակելով Սոթքի հանքավայրի եւ ներկա իրավիճակի, Կառավարության աշխատանքի, վստահության, պաշտոնական տեղեկատվությանն այլեւս չվստահելու մասին մանրամասներ ներկայացնել:

Թեմայի այլ նորություններ