ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուկրաինացի ուսանողներին և աշակերտներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    66%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուկրաինացի ուսանողներին և աշակերտներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուկրաինացի ուսանողներին և աշակերտներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինա այցի երկրորդ օրը մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինացի դպրոցականներին ու ուսանողներին:

Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունում վարչապետի տիկնոջը դիմավորել է գերատեսչության ղեկավարը` Օքսեն Լիսովիյը, ներկայացրել կրթական ոլորտում առկա իրավիճակը:

Նախարար Լիսովիյը պատմել է, որ երկրում հարյուրավոր դպրոցներ տուժել են պատերազմի հետևանքով, շատ բնակավայրերում դասերը այս պահին հեռավար են անցկացվում։

Իր խոսքում վարչապետի տիկինն ընդգծել է, որ կրթությունը բոլոր երեխաների համար անհրաժեշտություն է և ցավալի է, որ հազարավոր ուկրաինացի երեխաներ զրկված են այդ իրավունքից:

«Երեկ մենք լսեցինք, որ ավելի քան 300 դպրոց հիմնովին քանդված է։ Հազարավոր ուկրաինացի երեխաներ ստիպված են սովորել առցանց, ոմանք կորցրել են տները, շատերը չեն կարող իրենց թույլտալ համակարգիչ, պլանշետ կամ սմարթֆոն գնել: Սիրով ձեզ եմ փոխանցում Հայաստանի կառավարության մարդասիրական օգնությունը ուկրաինացի դպրոցականներին», -նշել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը ընդգծել է, որ հայկական կողմըսիրով նվիրաբերում է 1050 սարքավորում (սմարթֆոն, պլանշետ, համակարգիչ)` կրթական կարիքների համար:

«Գաջեթները, մեր պայմանավորվածության համաձայն, կբաժանվեն կրթական հաստատություններին այն տարածքներում, որտեղ ամենամեծ թվով երեխաներ անցել են առցանց ուսուցման. դրանք այն երեխաներն են, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական գործողությունների պատճառով. հաշմանդամություն ունեցող երեխաներ, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներ, կամ ծնողական խնամքից զրկված երեխաներ»,-ասել է վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանը մաղթել է շուտափույթ խաղաղություն Ուկրաինային և որ երեխաները հնարավորինս արագ վերադառնան դպրոց:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին և Հայաստանի կառավարությանը՝ ուկրաինացի աշակերտների մարդասիրական օգնություն ուղարկելու համար։

Վարչապետի տիկինը այցելել է նաև Բուչա քաղաք, հյուրընկալվել տեղի դպրոցներից մեկում: Աննա Հակոբյանն այստեղ ևս Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնություն է տրամադրել (համակարգիչ, պլանշետ): Վարչապետի տիկինը անմիջական զրույց է ունեցել դպրոցականների հետ, հետարքրվել նրանց նախասիրություններով, թե արդյոք արդեն կողմնորոշվել են մասնագիտություն ընտրելու հարցում։ Երեխաներից ոմանք արդեն հստակ որոշել էին, թե ինչ մասնագետ են դառնալու։ Աննա Հակոբյանը երկրորդ դասարանի աշակերտներին քարտեզի վրա ցույց է տվել Հայաստանը, պատմել երկրից ու մայրաքաղաքից։ Երեխաները շնորհակալություն հայտնեցին ստացած նվերների համար, խոստացան Հայաստանի մասին ավելի շատ գիտելիք հավաքել։

6-րդ դասարանի աշակերտների հետ զրույցն ավելի բովադակային էր։ Վարչապետի տիկինը իր խոսքում նշել է, որ հիացած է երեխաների արիությամբ, վստահություն է հայտնել, որ խաղաղությունը չի ուշանա և երեխաները կշարունակեն պատշաճ կերպով ստանալ իրենց գիտելիքները։ Հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության նվերը կօգնի դպրոցականներին ավելացնել իրենց գիտելիքները և արժանի քաղաքացիներ դառնալ իրենց երկրի համար։

Աննա Հակոբյանը կոչ է արել դպրոցականներին լավ սովորել ու լավ մասնագետ դառնալ, խաղաղություն է մաղթել բոլորին:

Թեմայի այլ նորություններ