ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը ԿԸՀ վերահաշավարկի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը ԿԸՀ վերահաշավարկի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը ԿԸՀ վերահաշավարկի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:

Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:

Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում»:

Թեմայի այլ նորություններ