ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    95%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։

Նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարևորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։

Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։

Խոսելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում և այլն։

Նա նաև նշել է, որ կառուցվածքը ձևավորելիս ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, և մինչև տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագետների փորձի փոխանակմանը և վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։

Թեմայի այլ նորություններ