ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. վնասազերծվել է 68-ամյա քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. վնասազերծվել է 68-ամյա քաղաքացի

ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. վնասազերծվել է 68-ամյա քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է կանխվել հանրապետությունում։

Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։

Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ.-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով, նա 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։

Թեմայի այլ նորություններ