ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկում է անցկացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկում է անցկացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկում է անցկացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում էր։ Նախարարը հանդիպում-քննարկում է անցկացրել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ՝ ծանոթանալու իրականացվող և նախատեսվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից,, գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ նախարարին են ներկայացրել ծրագրերի ընթացքը։

Նախարարը կարևորել է իրականացվող ծրագրերի անխափան և հարթ ընթացքը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր վերջնադյունքով միտված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

«Այս պահին Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվում են թվով 7 ծրագրեր՝

  • ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում,
  • Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների եվ լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում,
  • Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով,
  • Կայուն կարողությունների զարգացում՝ կենսաանվտանգության տեղեկատվական հարթակից արդյունավետ օգտվելու համար երրորդ ազգային ծրագիր,
  • Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում,
  • Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում,
  • Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարը շեշտել է, որ ծրարգրերի արդյունքները պետք է լինեն հստակ և չափելի` առանձնացնելով Հայաստանում անտառապատ տարածքների վերականգնման բաղադրիչ պարունակող ծրագրերը։

«Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն ունի երկրում ավելացնել անտառածածկ տարածքները։Եվ այդ հանձնառության կյանքի կոչման ճանապարհին չափազանց կարևոր է շարունակել արդյունքի միտված աշխատանքները միջազգային դոնոր կազմակերպությունների հետ»,-նշել է նախարարը։

ՇՄ նածարարության տեղկացմամբ՝ հանդիպման ավարտին նախարարը փաստել է, որ առկա է ծրագրերի ընթացիկ աշխատանքների ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ բոլոր նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար:

Այս համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորվել է  գրասենյակի աշխատակիցների և նրանց մասնագիտական կարողությունների դերը և խոստացել աշխտանքներ տանել նաև գրասենյակի շենքային պայմանների բարելավման ու աշխատակիցների կարողությունների հզորացման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ