ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 8°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Շրջակա միջավայրի նախարարության լրատվության բաժնից՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակ են ստանում  քաղաքացիներից, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր՝ կցված լուսանկարներով։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունը զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում, արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր։ Այդ տեղամասերում գրանցվել են մի շարք խնդիրներ՝ մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ:

Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով, նախարար Ռոմանոս Պետրոսյանի  կարգադրությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարին։ 
Նախարարը խնդրել է  աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։

Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:

Յուրաքանչյուրս մեր  լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի բնապահպանական աղետների մեղմման գործում։
Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ։

Ականջալուր լինելով և հետևելով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հնչեցրած կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում:

Ուրախությամբ ենք արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և  բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև  դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։

Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։

Թեմայի այլ նորություններ