ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավորությամբ և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՊՆ լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել և գոհունակություն է հայտնել, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, այս տարի, ռազմաուսումնական հաստատություններ դիմորդների թիվը պատկառելի է եղել։ «Շնորհավորում  եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում, որ այն լինի արդյունավետ, հաջողություններով լի, դառնա հիմնավոր գիտելիքների ձեռքբերման ու բարձր առաջադիմության տարի: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքը զարգացման ու առաջընթացի ամենահուսալի երաշխավորն է: Իսկ ռազմական ոլորտում այն կարևոր է կրկնակի, քանի որ կայուն ապագա ունի միայն պաշտպանունակ ու անխոցելի սահմաններ ունեցող երկիրը։

Մեր ռազմական կրթօջախների կուրսատները չեն սխալվել մասնագիտական ընտրության հարցում: Վստահ եմ՝ նրանք գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ են ընտրել զինվորականի ուղին և ամեն ինչ անելու են, որ գիտելիքների մեծ պաշարով համալրեն մեր զինված ուժերի շարքերը: Բոլորիդ մաղթում եմ բարի երթ ու հաջողություններ»:

Կուրսանտներին շնորհավորել և խաղաղ ու արդյունավետ ուսումնական տարի են մաղթել նաև ռազմական կրթօջախների ղեկավարները:

Ի դեպ, առաջիկա օրերին կազդարարվի նաև «Պատիվ ունեմ» ծրագրի այս տարվա մեկնարկի մասին։

Թեմայի այլ նորություններ