ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով համաժողովին

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով համաժողովին

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության  պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։

«Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին» Կոնվենցիան կարևորագույն բազմակողմ գործիք է, որի կիրառումը թույլ է տալիս ամբողջ միջազգային հանրությանը պաշտպանված լինել վարակիչ հիվանդությունների վտանգներից։ Վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակի պատճառով աշխարհում կանգ են առել կենսաբանական անվտանգության հարցերով և՛ փորձագիտական, և՛ անդամ-պետությունների մակարդակներով քննարկումները։ Այս հանգամանքը լուրջ վտանգ է նախկին ձեռքբերումների համար։ Նշենք, որ կենսանվտանգության հարցերով նման համաժողովներ կայացել են 2017 և 2019 թվականներին։ 

Սոչիում կայացած համաժողովի կազմակերպիչները պետական կազմակերպությունների, գիտական  ասոցիացիաների և ոչ առևտրային ոլորտի ներկայացուցիչների համար հնարավորություն են ընձեռել ունենալու բաց քննարկումներ և խորացնելու համագործակցությունը գլոբալ կենսանվտանգության ապահովման հարցերում։

Երկօրյա համաժողովի ընթացքում պատվիրակները քննարկել են COVID-19 համավարակի պայմաններում վարակիչ սպառնալիքների նկատմամբ արագ արձագանքման փորձը, ինչպես նաև այս ոլորտում իրականացված գիտական հետազոտությունների հարցերը։ Քննարկումների հիմնական նպատակն է գիտատեխնիկական փոխգործակցության, փորձի փոխանակման միջոցով նպաստել  կենսանվտագության ապահովման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Համաժողովին նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել Հայաստանում COVID-19-ի հակազդմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների և այդ ոլորտում միջազգային համագործակցության իրականացման փորձի վերաբերյալ ելույթով։

Լենա Նանուշյանը մասնակցել է նաև միջոցառման շրջանակներում կազմակերպված ԵԱՏՄ անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Պատվիրակության մյուս անդամը՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրիենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը, հանդես է եկել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի ոլորտում իրականացված գիտագործնական գործունեության մասին զեկույցով։ 

Համաժողովը միաժամանակ հնարավորություն է ընձեռել գործընկերների հետ ավելի սերտ միջավայրում քննարկելու կենսանվտանգության ապահովման ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները։

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը սերտ համագործակցում են նշված ոլորտում, որի վառ ապացույցն է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում ՀՀ առողջապահության նախարարության և  Ռոսպոտրեբնադզորի միջև ստորագրված Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում ռուսական կողմը Հայաստանին նվիրաբերել է շարժական լաբորատորիա՝ նախատեսված վարակիչ հիվանդությունների մշտադիտարկման, արձագանքման և ինդիկացիայի համար։

Թեմայի այլ նորություններ