ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ

 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման: Հ. Հովհաննիսյանն ասել է, որ ԵՊՀ-ն եղել է, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրել է բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է:

ԵՊՀ ռեկտորը վստահեցրել է, որ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կապված են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ, ապա ներկայացրել է առաջիկայում ԵՊՀ-ում սպասվող կարևոր իրադարձություններն ու միջոցառումները:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասել է՝ իր համար մեծ պատիվ է Մայր բուհում գտնվելը, քանի որ դեռևս ուսանողական տարիներին այն համոզմանն է եղել, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ կրթական համակարգի դրոշակակիրն է:

Վ. Խաչատուրյանը նշել է, որ մեր երկրի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը, ապա հավելել, որ այս տեսանկյունից ԵՊՀ-ից սպասելիքները շատ են: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:

Նախագահը անդրադարձել է բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսեց խնդիրների ու մարտահրավերների մասին. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հանդիպման ժամանակ անդրադարձել է կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող:

Նախարարը նույնպես կարևորել է ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը՝ պատահական չհամարելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Մայր բուհի հատուկ կարգավիճակը:

 

Հանդիպման վերջում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, և ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել՝ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Թեմայի այլ նորություններ