ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում. Վահան Կոստանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում. Վահան Կոստանյան

ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում. Վահան Կոստանյան

Մեզ համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը և մենք կարծում ենք, որ այս հնարավոր փաստաթղթի՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում», ասաց նա: Նա նշեց, որ այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա:

«Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու համար»,- ասաց նախարարի տեղակալն ու նշեց, որ սպասում են՝ տեղի ունենա նոր հանդիպում:

ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ հարցին Վահան Կոստանյանը պատասխանեց, որ երբ որոշում լինի, կտեղեկացնեն: Նա ասաց, որ տեսականորեն հնարավոր է և՛ մասնակցել, և՛ չմասնակցել: «ՀԱՊԿ-ից դուր գալու իրավական պրոցես չկա»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ