ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի. Փաշինյան

Անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին՝ պիտի ընդգծեմ, որ ԵՄ-ն վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը մեր բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է և գտնվում է ակտիվ իրագործման փուլում՝ Եվրոպական խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարվա փետրվարից Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Սա կարևորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավվել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում»,- նշեց նա:

Վարչապետը, ի թիվս ԵՄ-ի աջակցությամբ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների, առանձնացրեց ոստիկանության բարեփոխումները: «Այս ամիս՝ ընդամենը երկու շաբաթից, ավարտին կհասցնենք բոլորովին նոր՝ պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանում: Մենք ակնկալում ենք համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության և հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով»,- նշեց նա:

Վարչապետն ընդգծեց, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգը շատ ծավալուն է: «Չափազանց էական է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարևոր նպատակներից են` կայուն և համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն՝ ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն՝ Սյունիքի դիմակայունության բարձրացման, և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարևոր երկու փաստաթուղթ է ընդունվել: «Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի և իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը՝ նախագահ ֆոն դեր Լայենի և իմ երկկողմ հայտարարությունը:

Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այս ամենի վրա հիմնվելով, հարգելի ներկաներ, կարող եմ հստակ և համոզված հայտարարել. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»:

Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն և երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ