ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    75%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում շեշտը պետք է դնել լեգիտիմության վրա, այսինքն, առաջնորդվել այն սկզբունքով, որ ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա: Այդ մասին մարտի 12-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի, մարտահրավերների և ռիսկերի վերաբերյալ հարցին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրի հետ կապված, կարծում եմ, ասածս նորություն չի լինի. ՀՀ-ի շուրջ և մեր տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բայց, շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում և ինչպես պետք է վերաբերվենք այդ իրավիճակին: Կարծում եմ, պետք է վերաբերվենք, որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը:

Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա: Նկատի ունենք սա (ցույց է տալիս ՀՀ քարտեզը- խմբ.): Սա ՀՀ տարածքն է, և այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք: Որովհետև այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է, որպես մեր խոցելի տեղ: Եվ օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար: Հիմա ի՞նչ ենք ասում. ասում ենք՝ այս գծից այն կողմ ինչ-որ կա մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ-որ կա՝ մերն է: Եվ մեր անվտանգությունը պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ: Իմ կարծիքով, առաջիկա աշխատանքը դրա մասին պետք է լինի, որովհետև սրան պետք է գումարենք երեք կոմպոնենտ: Առաջինը՝ դե-յուրե կոմպոնենտը»:

Շարունակելով միտքը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Տեսեք, խոսում ենք Ալմաթայի հռչակագրով ֆիքսված և 2022 թվականի հոկտեմբերի 6-ով և հոկտեմբերի 31-ով վերահաստատված դե-յուրե գծի մասին: Պետք է գնալ հողի վրա տեսնել՝ դե-յուրե գիծը որտեղով է անցնում: Այդ գծից այն կողմ ինչ կա՝ մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է: Բայց շատ կարևոր է, որ տեղում ինչ գիծ էլ ֆիքսենք, ինչ կետ էլ արձանագրենք՝ առաջինը դրա դե-յուրե հիմնավորումը պետք է լինի, որը կա ընդ որում: Տեսեք բոլորովին վերջերս ԱԺ-ում ասացի, որ միլիմետրի ճշտությամբ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ  սահմանները: Իմ ասածի մեջ չափազանցություն չկար… Այդ հարցում մեր վերաբերմունքը պետք է լինի ոչ թե աքսիոմատիկ, այլ թեորեմի տրամաբանությամբ: Եվ մենք հարցերին պետք է պատասխանենք: Ընդ որում՝ մենք խնդիր չունենք, թե որտեղ նայենք: Եվ պատրաստ ենք գնալ լուծումների: Ինչո՞ւ ենք պատրաստ գնալ լուծումների: Այն պատճառով, որ չենք սիրո՞ւմ ՀՀ-ն և նրա ժողովրդին: Ուղիղ հակառակը՝ որ սիրում ենք ՀՀ-ն և նրա ժողովրդին: Եվ չենք ուզում նոր տառապանքներ բերենք այդ ժողովրդին: Այս գծից այն կողմ ինչ կա, մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է: Այդ տրամաբանությամբ գնալու ենք լուծումների»:

Արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտում Հայաստանի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը, այդ ուղղությամբ ձեռքբերումներին և գործընթացից բխող ռիսկերի կառավարմանն առնչվող հարցին ի պատասխան՝ վարչապետը հնչեցրեց հետևյալ պատասխանը. «Մանավանդ այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված հաջողությունների մասին խոսելն այդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև իրադրությունը պետք է կայունանա, որպեսզի խոսենք հաջողության մասին: Քանի դեռ կայուն չի, ընդ որում, հասկանալիորեն նկատի ունեմ Հայաստանը, բայց հասկանալիորեն Հայաստանի կայունությունը և տարածաշրջանի կայունությունը կախված է միջավայրի կայունությունից և գլոբալ կայունությունից: Այստեղ բազմաթիվ հարցեր կան»:

Թեմայի այլ նորություններ