ՀՀ ՄԻՊ-ը Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հրատապ վերադարձի անհրաժեշտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ՀՀ ՄԻՊ-ը Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հրատապ վերադարձի անհրաժեշտությունը

ՀՀ ՄԻՊ-ը Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հրատապ վերադարձի անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։
 
Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր:

Թեմայի այլ նորություններ