Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը

Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը։«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ հրամանի նախագիծը ներկայացվել է փորձաքննության և շահագրգիռ մարմիններին կարծիքի, ինչպես նաև դրվել է հանրային քննարկման։ Ստացված կարծիքների և փորձագիտական եզրակացության հիման վրա նախագիծը, մինչ հաստատվելը, լրամշակվել է։

Հիշեցնենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի թ) կետի՝ «հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիազորված մարմնին»:

Համաձայն նույն օրենքի 36-րդ հոդվածի բ) կետի՝ հուշարձանի սեփականատերը պարտավոր է «սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում»։

Թեմայի այլ նորություններ