ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային- կրթական նախագծի աշակերտներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային- կրթական նախագծի աշակերտներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային- կրթական նախագծի աշակերտներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին  հանդիպել եւ բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների  համար ճանաչողական այց է  կազմակերպվում Ռուսաստանի եւ Բելառուսի  այն տարածքներ, ուր տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

«ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից տեղեկանալով ծրագրի մանրամասներին` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ տարի հաստատել էր Հայաստանի մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարարության եւ «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել է 20 աշակերտ, որոնք վաղը կմեկնեն Մոսկվա, այնուհետեւ գնացքով կուղեւորվեն Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է պատանիներին` խորհուրդ տալով այլազգի հասակակիցներին ներկայացնել մեր երկիրն ու խոսել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հերոսական պատումների  եւ  մեծ ավանդի մասին: «Հիշեք, որ հայ եք, անկախ Հայաստանի քաղաքացի եւ հենց այդ զգացումներով էլ ընկերացեք ձեր տարեկիցների հետ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` բարի երթ մաղթելով նրանց:

Նշվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ուղեկցելու է աշակերտներին ճամփորդության ընթացքում: Նրա խոսքով՝ նախագիծը կարեւորվում է նոր սերնդին մեր նախնիների հերոսական անցյալի հետ ծանոթացնելու առումով, իսկ պատանիները հնարավորություն են ունենալու տեղում տեսնելու եւ պատկերացում կազմելու մեր հերոս պապերի կողմից կերտած հաղթանակի մասին:

Խոսելով ծրագրին իրենց մասնակցությունից` աշակերտները նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են գնացքով ուղեւորվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի բովով անցած քաղաքներ եւ շատ բան ունեն պատմելու մեր երկրի, մեր սովորույթների մասին:

Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հիշատակի գնացք»` ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ:

Թեմայի այլ նորություններ