ՀՀ այցելելու դեպքում կձերբակալվի՞ արդյոք ՌԴ նախագահը. ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    19 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

ՀՀ այցելելու դեպքում կձերբակալվի՞ արդյոք ՌԴ նախագահը. ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը

ՀՀ այցելելու դեպքում կձերբակալվի՞ արդյոք ՌԴ նախագահը. ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը

Պարբերաբար տարբեր քննարկումների և քննադատությունների առիթ դարձած Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը։

Այս հարցով Կառավարությունը դեռ 2022-ի տարեվերջին էր դիմել Սահմանադրական դատարան։ 2023 թվականի մարտի 24-ին Բարձր դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Թեմայի մասին այսօր լրագրողների հետ զրույցում կրկին խոսել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ընդգծելով՝ ստատուտը ԱԺ ներկայացնելը շաբաթների հարց է։

Այն վավերացնելու դեպքում Հայաստանը կկարողանա Ադրբեջանին պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների դեպքերով։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ ստատուտի վավերացմանը մեր երկրում կարող է դեմ լինել միայն Ռուսաստանը։ Ըստ նրա՝ դրա վերաբերյալ ճնշումները ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ն ցուցաբերում է տարբեր հարթակների և ձևաչափերի միջոցով։

«Մտավախություն ունեմ, որ վավերացման ներկայացնելու դեպքում միգուցե չհավաքվի անհրաժեշտ քվեարկության ձայներ, քանի որ ՌԴ-ն դեմ է։ Ռուսաստանի մեծ հետաքրքրություն ունի մեր իրավական համակարգի նկատմամբ, և ճնշումը անսահման մեծ է մեր արդարադատության հետ կապված։ ՌԴ-ն նաև չկամեցողություն է ցուցաբերում տարբեր բարեփոխումների ծրագրի վերաբերյալ։ Ցույց է տալիս, որ Հայաստանի համար ուրախ չէ։ Սակայն ես մեծ հույսեր ունեմ, որ ՀՀ-ն կցուցաբերի ողջամիտ մոտեցում և կվավերացնի ստատուտը, որովհետև այն մեծ հնարավորություն կտա մեզ Արևմուտքին ապացուցելու, որ մենք իսկապես ուզում ենք գնալ ժողովրդավարության ճանապարհով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ Կարապետյանցի՝ պատճառներից մեկը, թե ինչու ՀՀ-ն մինչ այսօր չի վավերացել ստատուտը, ՌԴ-ի արտահայտած վերաբերմունքն է․ «Չնայած, գուցե այլ պատճառ կա, և միայն դրսի ճնշման արդյունքի հետևանքով չէ, որ չենք վավերացրել, բայց ՌԴ-ից անթաքույց դժգոհությունները բոլորին են եղել տեսանելի»։

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը չի բացառում, որ Հայաստանը ստատուտի վավերացմամբ փորձելու է Ռուսաստանից որոշ բաներ քաղել։ Յուրաքանչյուր քաղաքականության մեջ, ըստ նրա, գործում է առևտուր՝ բաց և փակ զրույցներով ու գործողություններով։ Այլ հարց է, թե ի՞նչ է շահելու ՀՀ-ն կանոնադրությունը վավերացնելու կամ չվավերացնելու դեպքում։

«Վավերացման դեպքում քաղաքակիրթ աշխարհի մաս ենք կազմելու, քանի որ ստատուտը բավականին չոր գործիք է, և հնարավորություններ կբացի մեզ համար։ Օրինակ՝ մենք հնարավորություններ կունենանք Ալիևին պատասխանատվության ենթարկելու պատերազմական տարբեր հանցագործությունների համար։ Չվավերացնելու դեպքում գուցե ի վիճակի չլինենք դիմել այդպիսի քայլերի։ Առանձին դրվագներով բացասական ազդեցություն կզգացվի՝ բարեփոխումների դանդաղ ընթացք, տարբեր պաշտոնյանների վարքագիծ, որոնք դեռևս չեն հասկանում՝ ինչ է ժողովրդավարությունը»,- նկատում է նա:

Վերջինս նշում է, որ կանոնադրությունը չընդունելու դեպքում Արևմուտքը կդադարի որոշ չափով ՀՀ-ին աջակցել․ «Գուցե հասկանան՝ անիմաստ է օգնել մեզ, որովհետև այդ օգնության հարցում մենք էլ պետք է աջակցություն ցուցաբերենք, և սա այդ քայլերից մեկն է լինելու։ Պետք է որոշենք՝ որ կողմի հետ ենք՝ այն, որը մերժում է մարդու իրավունքներն ու պատերազմներ է սանձազերծում, թե այն, որը պաշտպանում է երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։

Անդրադառնալով ստատուտի վավերացման հետ կապված այն խոսակցություններին, թե դրա ընդունումից հետո, եթե ՌԴ նախագահն այցելի ՀՀ, ապա կձերբակալվի՝ Կարապետյանցը շեշտում է. «Եթե այդ կերպ նայենք ձերբակալելու հարցին, ապա, այո՛, կանոնադրությունը մեզ դա տալիս է, ընդունելու դեպքում, սակայն, պետք է լավ հասկանանք՝ Ուկրաինայի հետ ստեղծված ֆոնին ՌԴ նախագահը չի լքում երկրի տարածքը, այցելում է միայն հատուկ պահպանվող տարածքներ։ Նա չի գա Հայաստան, դա միանշանակ է։ Ինքն իր երկրում դեռ բազմաթիվ խնդիրներ ունի՝ անվտանգությունից սկսած, իշխանափոխությամբ վերջացրած։ Սակայն չպետք է կենտրոնանալ այդ հարցի վրա, քանի որ թեկուզ մեծ ցանկության դեպքում էլ ՌԴ-ն այժմ չի կարող օգնել Հայաստանին»:

Թեմայի այլ նորություններ