ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 1°C
    75%
    2 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    38%
    12 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արարատ 4°C
    37%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    17%
    4 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    70%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    32%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    70%
    0 կմ/ժ
  • Կոտայք -2°C
    32%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատարի հետ

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է նաև նոյեմբերի 15-ին Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացումը Բրյուսելում:

ՀՀ-ԵՄ միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ընդգծվել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ համար 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը: Տարածաշրջանային ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից նախարար Միրզոյանն ընդգծել է «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին ՀՀ միանալու նշանակությունը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի համատեղ հայտարարությանը համահունչ:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոչ միայն կարող է տնտեսական առավելություններ տալ տարածաշրջանի երկրներին, այլև դառնալ խաղաղության կարևոր երաշխիք: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների և իրավունքների  հասցեագրման հարցերին, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին:

Թեմայի այլ նորություններ