«Հեռուստամարաթոն 2020»-ին հանգանակվել է 22 մլն 990 հազար 898 դոլար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Հեռուստամարաթոն 2020»-ին հանգանակվել է 22 մլն 990 հազար 898 դոլար

«Հեռուստամարաթոն 2020»-ին հանգանակվել է 22 մլն 990 հազար 898 դոլար

Ավարտվել է «Հեռուստամարաթոն 2020»-ը, որն այս տարի ուղիղ եթերի ձևաչափով տևել է 4 ժամ (04.00-08.00): Այս տարվա հեռուստամարաթոնի կարգախոսն էր` «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հեռուստամարաթոնի ավարտին հանգանակված գումարը կազմել է 22 մլն 990 հազար 898 դոլար: Դրամահավաքը մեկնարկել էր նոյեմբերի 9-ին: «Հավաքագրված միջոցներն ուղղվելու են արցախահայության ամենահրատապ կարիքներին: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100 000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,- նշել է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:
 
«Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով»,- ասվում է «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակում արդեն
հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:

Թեմայի այլ նորություններ