Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ ու հանվել ընտրողների ցուցակներից. Արա Մկրտչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը ԿԸՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով ամբողջ ընթացքում ստացվել է ընտրացուցակների վերաբերյալ 319 զանգ: Դրանցից 309-ը եղել են տեղեկատվական բնույթի:

«4 զանգ վերաբերել է ընտրացուցակներում առկա անճտություններին: Դրանց վերաբերյալ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, և անճշտությունները վերացվել են»,- ասաց Մկրտչյանը:

Նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ոստիկանության կողմից ԶԼՄ-ների կողմից արվել են հայտարարություններ՝ ընտրացուցակներում անճշտությունների դեպքում դիմելու կարգի, ընթացակարգերի վերաբերյալ:

«Փորձը ցույց է տվել, որ բոլոր ընտրությունների ժամանակ բարձրաձայնվում, քննարկվում, նաև որոշ դեպքերում շահարկվում է մահացած մարդկանց տվյալների առկայությունը: Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից մահվան հիմքով հանվում է սահմանված կարգով մահն իրավասու մարմնում գրանցելու դեպքում: Շատ են դեպքերը, երբ անձի մահվան տեղեկատվությունը հասու չի լինում իրավասու մարմին: Օրինակ՝ երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում»,- ասաց Մկրտչյանը:

Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել ՔԿԱԳ մարմինների կողմից: Նրանք հանվել են ընտրողների ցուցակներից:

Թեմայի այլ նորություններ