«Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկելու և ԵԽ բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկելու և ԵԽ բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է. ՀՀ վարչապետ

«Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկելու և ԵԽ բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը և Ադրբեջանը իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ «միջանցքային» խոսակցությունների, միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների սահմանային կետերում պետք է գործեն սահմանային և այլ վերաբերելի հսկողական ծառայություններ՝ երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքով, և մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների: Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև Հայաստանի հարավային շրջանները հյուսիսարևմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, հետագա շարունակությամբ՝ Հայաստանը՝ Թուրքիայի հետ, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ ԻԻՀ-ի հետ, Արևելքը՝ Արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը՝ հարավի հետ՝ Ծոցից մինչև Սև ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», բայց կարծում եմ՝ այս նախագիծն ավելի տարածաշրջանայնացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է: Եվ այս անունը նույնքան կարևոր և ընդունելի է մեզ համար»,- ասաց վարչապետը:

Նույն տրաաբանությամբ, մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես: ՀՀ-ն պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետև խաղաղության խաչմերուկը ենթադրում է այդ թվում խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում:

Նման լուծումները շատ կարևոր են նաև ՀՀ-ի համար, որովհետև մեր երկիրը արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որևէ հիմք չկա: Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանից նորանոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Նման բան թույլ տալ չի կարելի: Վերը բերված բոլոր սկզբունքները մշակվել և համաձայնեցվել են ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, և մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ