Հայկական կարմիր խաչը ֆինանսական աջակցություն է հատկացրել ղարաբաղյան պատերազմի հետևանքով տեղահանված անձնանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Հայկական կարմիր խաչը ֆինանսական աջակցություն է հատկացրել ղարաբաղյան պատերազմի հետևանքով տեղահանված անձնանց

Հայկական կարմիր խաչը ֆինանսական աջակցություն է հատկացրել ղարաբաղյան պատերազմի հետևանքով տեղահանված անձնանց

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թվականի աշնանը Հայաստան տեղափոխված 14 000 անձ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից  հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68 000 ՀՀ դրամ՝ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ: Հայկական կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ միանալով ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես:

Միանալով ՀՀ կառավարության  կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն, ընդհանուր առմամբ, տրամադրել է 1 718 523  000 ՀՀ դրամ՝ աջակցելով 38 444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց  և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ),  լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  շարժման հիմնարար սկզբունքներով` մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն, համընդհանրություն։  Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ- առողջապահություն, առաջին օգնություն, որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Թեմայի այլ նորություններ