Հայկական համայնքները հնարավորություն կունենան WTO-ի ծրագրով դառնալ լավագույն զբոսաշրջային գյուղ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Հայկական համայնքները հնարավորություն կունենան WTO-ի ծրագրով դառնալ լավագույն զբոսաշրջային գյուղ

Հայկական համայնքները հնարավորություն կունենան WTO-ի ծրագրով դառնալ լավագույն զբոսաշրջային գյուղ

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (WTO) նախաձեռնությամբ իրականացվող «Լավագույն զբոսաշրջային գյուղ» ծրագրին Հայաստանից ներկայացվող թեկնածու երեք գյուղի անունները պարզ կլինեն հուլիսի ընթացքում: Գյուղերի ընտրության համար Զբոսաշրջության կոմիտեի կողմից հայտերի հավաքագրման գործընթացն արդեն ավարտվել է, այժմ դրանց ուսումնասիրման փուլն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ ստացվել է 76 հայտ: Հայտերի կառուցվածքում ավելի շատ գյուղեր առաջադրվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերից: Պահանջները հետևյալն են՝ գյուղի բնակչությունը չպետք է գերազանցի 15 հազարը։ Գյուղը պետք է ճանաչված լինի տնտեսական գործունեության որևէ տեսակով՝ գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, անասնապահություն կամ ձկնորսություն: Գյուղն առանձնանա յուրահատուկ զբոսաշրջային առաջարկներով կամ կենսակերպով։

«Հետաքրքրությունը բավական մեծ էր, բազմաթիվ զանգեր ու նամակներ էինք ստանում: Ստացվել է 76 հայտ, որոնցից մի քանիսը կրկնվում է: Հայտերը կարող էին նաև ներկայացնել անհատները: Ինչո՞ւ ենք այդպես արել, որպեսզի տեսնենք, թե ինչպիսի գյուղեր կան, որովհետև շատ հաճախ, միայն մասնագետներին դիմելով, կարող ենք բաց թողնել հետաքրքիր գյուղեր: Մեզ համար շատ լավ հնարավորություն է տարբեր մարդկանց ներգրավել, իրենցից էլ առաջարկներ ստանալ»,-ասաց Գայանե Այվազյանը:

Մասնագիտական խորհրդի կողմից այդ բոլոր գյուղերն իրենց հնարավորություններով կդիտարկվեն և կառանձնացվի երեք թեկնածու գյուղ: Դրանից հետո ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից կընտրվի լավագույն գյուղը:  Կազմակերպության անդամ բոլոր երկրները կարող են ներկայացնել թեկնածու գյուղեր:

Գայանե Այվազյանը նշեց, որ մրցույթն ունի երեք հիմնական բաղադրիչ: Առաջին բաղադրիչով Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից տրվելու է լավագույն զբոսաշրջային գյուղ պիտակ: Դրանով ճանաչելի է դառնալու գյուղը և մեծ հնարավորություններ են բացվելու: Նպատակն է նպաստել զբոսաշրջության դերի մեծացմանը գյուղերի արժևորման և պահպանման հարցում՝ իրենց հարակից լանդշաֆտներով, գիտակրթահամակարգով, կենսաբազմազանությամբ, տեղական մշակութային արժեքներով և տնտեսական գործունեության տեսակներով, խոհանոցով։

Երկրորդ բաղադրիչով առանձնացվելու է լավագույն զբոսաշրջային գյուղ, որն ընդգրկվելու է արդիականացման ծրագրում: Այն գյուղը, որն ունի ներուժ դառնալու լավագույնը զբոսաշրջության տեսանկյունից, սակայն դեռ աշխատանքներ կան կատարելու, ապա ընդգրկվում է արդիականացման ծրագրում: Այդ ծրագրում գյուղն ընդգրկվելու պարագայում մեկ տարվա ընթացքում բացերի լրացման համար աշխատանք է տարվում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ՝ առանձնացնելու ուղղությունները, հնարավորությունները, որոնցով գյուղն ավելի ճանաչելի կարող է դառնալ:

Երրորդ բաղադրիչով գյուղը հնարավորություն ունի ընդգրկվելու ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության ստեղծած ցանցում: Սա ենթադրում է միմյանց միջև փորձի, գիտելիքների փոխանակում, տեսնել, թե ինչ հնարավորություններ կան գյուղերն ավելի զարգացնելու համար:

«Այստեղ ես ցանկանում եմ ընդգծել, որ սա շարունակական նախագիծ է, մեկանգամյա գործընթաց չէ: Հետևաբար` հաջորդ տարիներին կարելի է նոր գյուղեր առաջադրել: Մեկ տարվա ընթացքում հնարավոր է աշխատել այդ գյուղերի զարգացման ուղղությամբ և նորից առաջադրել»,-ասաց Գայանե Այվազյանն՝ ընդգծելով, որ գյուղերի զարգացման համար տարբեր ծրագրեր ու աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ կան:

Թեմայի այլ նորություններ