Հայկ Չոբանյանը և Ժոնաթան Լաքոտը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք առանցքային հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Հայկ Չոբանյանը և Ժոնաթան Լաքոտը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք առանցքային հարցեր

Հայկ Չոբանյանը և Ժոնաթան Լաքոտը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք առանցքային հարցեր

Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի  հիման վրա բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հատկապես տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ասպարեզում: Սակայն, հաշվի առնելով արդի տեխնոլոգիական զարգացման մեծ արագությունն ու ժամանակակից տնտեսության պահանջները, որակավորված մասնագետների գիտելիքների մշտական թարմացման պահանջ կա: Չոբանյանը հավելել է նաև, որ ներկայումս ՀՀ-ի համար ստրատեգիական կարևորություն ունի բարձր տեխնոլոգիական արտադրության բնագավառի զարգացումը:

Հաշվի առնելով Ֆրանսիայի հարուստ փորձը այս ոլորտում՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ մտադիր է առաջիկայում այց իրականացնել Ֆրանսիա, հանդիպումներ ունենալ ֆրանսիական գիտական և տեխնիկական հետազոտությունների համար պատասխանատու մարմինների, կազմակերպությունների և կրթօջախների հետ:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ զարգացնելու առումով, և նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար: Դեսպանն ընդգծել է, որ այցելությունը կարող է հատկապես արդյունավետ լինել համագործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով, ինչպիսիք են օրինակ՝ արհեստական բանականությունը, արբանյակային ծրագրերը, միջուկային արդյունաբերությունը և այլն:

Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել է Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որի այցի շրջանակներում նախատեսում է նաև մեկնել  Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին, քննարկելու Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպեր համակարգիչ նվիրելու հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունակությունների զարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման նպատակով հայ և ֆրանսիացի մասնագետների համար փոխայցերի, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացման, էկոհամակարգի նոր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ միմյանց խորհրդատվական աջակցության տրամադրելու հետ կապված հարցերին:

Թեմայի այլ նորություններ