Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ,  աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հայկ Չոբանյանը զրուցել է նաև Թումոյում սովորող պատանիների հետ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, ունկնդրել Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի ստեղծագործությունները, դիտել կենտրոնի ուսանողների ստեղծած անիմացիոն հոլովակները: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Թումոյում գործող «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոց, որն առաջարկում է անընդհատ թարմացվող, ոլորտի նորագույն պահանջներին համահունչ 100-ից ավելի նախագծեր:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող գիտահետազոտական կիրառական նոր նախագծերին ու նախաձեռնություններին:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է Թումոյի նոր կառուցվող ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագիծը: Համալիրը տեղակայվելու է Երևանի Թումոյի կողքին՝ զբաղեցնելով 25,000 քմ մակերես, որը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:

Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները և հավելել, որ այժմ նախատեսվում է նոր կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սևան քաղաքում։ Նա նշել է, որ ներկայումս աշակերտների թիվը 1900 է և նախատեսվում է այն 60000-ի հասցնել:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթական մոդելի արտահանման, կոմերցիալիզացիայի և կայունության հետ կապված մի շարք այլ հարցեր:

Թումո կենտրոնի կողմից ֆրասնիացի մասնագետների հետ համատեղ իրականացվում է նաև հայկական հուշակոթողների 3D սքանավորում, որը հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում վերականգնման աշխատանքներ իրականացնել:

Կարևորելով Թումո կենտրոնի կողմից  իրականացվող ծրագրերը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու հուշակոթողների 3D սքանավորման, կլաստերների ձևավորման, Թումո տուփերի տեղակայման, կենտրոնի կողմից իրականացվող գիտահետազոտական, կրթական ծրագրերին և նախաձեռնություններին:

Թեմայի այլ նորություններ