Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև․ Սաֆարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև․ Սաֆարյան

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև․ Սաֆարյան

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից, կարող է նաև Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կամուրջ դառնալ։

Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

«Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ունի, իսկ Հնդկաստանը բանակցությունների փուլում է։ Հայաստանը, որպես միության անդամ, կարող է կամուրջ հանդիսանալ Թեհրանի, Դելիի և կազմակերպության մյուս անդամ երկրների համար»,- նկատել է Սաֆարյանը։

Նա նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն և Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության զարգացման ծրագրերը:

«Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար»,- ասել է Սաֆարյանը։

Ավելի վաղ մեկնարկել էր հայկական, իրանական, հնդկական և վրացական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը։

Թեմայի այլ նորություններ