Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    91%
    14 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    11 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

Հայաստանը ԵՄ գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան

Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում  ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը:

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծամասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը վստահեցրեց, որ այս առումով աշխատանքը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ