Հայաստանում ոչ միայն չի դադարել, այլև սաստկացել է ռուսական բազմանիստ հոգեբանական պատերազմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հայաստանում ոչ միայն չի դադարել, այլև սաստկացել է ռուսական բազմանիստ հոգեբանական պատերազմը

Հայաստանում ոչ միայն չի դադարել, այլև սաստկացել է ռուսական բազմանիստ հոգեբանական պատերազմը

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանը ժամանակին պարտվեց, կորցրեց տարածքներ, հասկացավ, որ իր ուժը զարգանալու, աշխարհին ինտեգրվելու մեջ է։ Հակառակ բոլոր «կանխատեսումներին» ինտեգրվեց միջազգային տնտեսությանը, կառուցեց իր էներգամուղերը։ Դրա հետ եկավ ուժ։ 
Հայաստանը կորցրել է տարածքներ, բայց շարունակում է խորացնել Ռուսաստանից իր կախվածությունն ու պատանդ մնալ այն նույն մտածողությանը, որը իրեն երեկ պարտության բերեց։ Արցախը կորցնելու եզրին ենք, Հայաստանում ոչ միայն չի դադարել, այլև սաստկացել է ռուսական բազմանիստ հոգեբանական պատերազմը։ 
Դրա թիրախում են հանրության բոլոր խավերն ու շերտերը։ Դրա միջոցը կեղծ կամ խեղաթյուրված «տեղեկատվությամբ» ու սուբվերսիվ գործողություններով բոլորին միմյանց դեմ հանելն է, իսկ նպատակը՝ հայկական հանրության վերջնական կամազրկումն ու պետականության նկատմամբ հավատի ոչնչացումը։ 
Եթե այսօր Հայաստանը չհասկանա այս իրավիճակի ողջ վտանգը, ապա կկորցնի նաև այն, ինչ ունի դեռևս՝ իր կենսունակությունն ու ռացիոնալն իբրև անկախ պետություն»։

Թեմայի այլ նորություններ