Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    63%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Կառավարություն նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ 

«Մենք հիմա 8-ժամյա պահպանություն ենք իրականացնում անտառներում և ազգային պարկերում. 24-ժամյա հսկողություն իրականացնելու  խնդիր կա։ Այս փոփոխությունները միտված են հենց դրան։

Առաջարկում ենք Անտառային կոմիտեն փոխարինել Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացնել պահպանությունը։ Ծառայողին իրավունք է տրվելու իրավախախտման դեպքում արձանագրել իրավախախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և տուգանք նշանակել, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել։ 

Առաջարկում ենք «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի և ազգային պարկերի ՊՈԱԿ-ների հաստիքները առանձնացնել և 1176 հաստիքային միավորով ծառայություն հիմնել»,- ասաց Սիմիդյանը։

Նրա խոսքով՝ ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի և ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։ Սիմիդյանը հավելեց, որ 2024 թվականին ամբողջապես կավարտվի ծառայության հիմնումը։

Թեմայի այլ նորություններ