Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    64%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    98%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար

Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար

Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. սպեկտրը շատ մեծ է: Այդ մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ե՛վ ակադեմիական, և՛ քաղաքական շրջանակներում կա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է Եվրոպան, և ինչպե՞ս ես դու Եվրոպայի հետ: Ինձ համար դրա կարճ պատասխանը ժողովրդավարությունն է, այսինքն՝ եթե դու ժողովրդավարություն ունես, դու կիսում ես այդ արժեքները, և [եթե] երկիրը կառավարվում է այդ սկզբունքով, դու միանշանակ մոտ ես Եվրոպային»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու Հայաստանի ներքին խնդիրները:

«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը հենց դա է. արդյոք ժողովրդավարությունը նաև կարո՞ղ է արտաքին անվտանգություն ապահովել:

Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, և այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նաև լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, Հայաստանն աջակցություն ստանա անվտանգության ոլորտում՝ դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները:

Իհարկե, երբ մենք 2021-ի վերջին 2022-ի սկզբներին այս խոսակցությունը սկսել էինք, բազմաթիվ հարցեր կային Հայաստանին, բայց, կարծում եմ՝ այդ հարցերի մեծամասնությունն արդեն անցյալում է, կարևոր առաջընթացներ ենք ունեցել»,- ասաց նա և վերոնշյալ հարցին դրական պատասխան տվեց. «Այո՛, ժողովրդավարությունը ներքին կայունության ապահովման լավագույն գործիքներից է, բայց նաև ժողովրդավարությունը արտաքին անվտանգության ապահովման լավագույն գործիքներից է: Սա մեզ երկուսից է կախված, նկատի ունեմ Երևանից, Բրյուսելից»:

Նա հավելեց, որ դա կախված է նաև արևմտյան աշխարհից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, որը ևս ինտենսիվ ներգրավված է Հայաստանում խաղաղություն հաստատելու գործում:

Նշենք, որ ավելի վաղ Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կողմերը նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ բազմոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին:

Թեմայի այլ նորություններ