Հայաստանում ԵՄ դեսպանը տվեց ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» նախագծի մեկնարկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    28 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    28 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Հայաստանում ԵՄ դեսպանը տվեց ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» նախագծի մեկնարկը

Հայաստանում ԵՄ դեսպանը տվեց ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» նախագծի մեկնարկը

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը Լոռու Մարգահովիտ գյուղում պաշտոնապես տվել է «Կանաչ համայնք` դիմակայուն ապագա» խորագրով նախագծի մեկնարկը: Բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանը և կազմակերպիչ խմբի անդամները:

«Կանաչ համայնք` դիմակայուն ապագա»-ն եռամյա նախագիծ է, որը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը կներկայացնի քաղաքաշինության կանաչ մոդելներ և կբարձրացնի շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 15 համայնքներում:

Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Մարգահովիտ գյուղում, որտեղ «Էյ Թի Փի»-ն գործունեություն է ծավալում 2006 թվականից, «Միրաք ընտանիքի անտառվերականգնման տնկարանի» հիմնումից ի վեր: Ի նշանավորումն շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և ծրագրի պաշտոնական բացման՝ դեսպան Վիկտորինը ծառ տնկեց տնկարանում:

«Կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կայուն զարգացմանն առնչվող միջոցառումներն առանցքային մասն են կազմում Եվրոպական «կանաչ գործարքի», սրանք նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևոր առաջնահերթություններից են: Մեր համոզմունքն է, որ կանաչ զարգացումը տնտեսական վերականգնման առանցքում է,այդ պատճառով ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներեգիայի խթանման, թափոնների կայուն կառավարման և այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը», - իր խոսքում ընդգծեց դեսպան Վիկտորինը:

Ծառատունկից հետո տեղի ունեցավ շրջայց դեպի Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոն, Չարլզ Գ. Բիլեզիկյանի անվան ջերմոց, Հրանտ Դինքի անվան հիշատակի անտառ, Մարգահովիտի միջնակարգ դպրոց և տեղաբնակ ընտանիքներից մեկին պատկանող տնամերձ տնկարանը: «Էյ Թի Փի»-ի տեղական Էկո ակումբի երիտասարդ շահառուները հյուրերին նաև ծանոթացրին բնապահպանական կրթական ծրագրերին:

Երեքամյա ծրագրի հիմնական արդյունքները կլինեն՝

  • Գյումրի քաղաքին կից ժամանակակից տնկարան, որտեղ տարեկան կաճեցվի շուրջ 100000 տնկի
  • 150 նոր միկրո ձեռնարկատիրական տնամերձ տնկարան, որտեղ տարեկան կարտադրվի վաճառքի ենթակա մինչև 200000 տնկի
  • Շահառու համայնքներին կից 100 հա ընդհանուր մակերեսով նոր անտառներ և սեզոնային աշխատանքի ապահովում տեղի բնակչության համար
  • 50 դպրոցների տարածքների կանաչապատում
  • Շահառու համայնքների շուրջ 10 զբոսայգու և 10 այլ հանրային հանգստյան գոտիների տարածքների կանաչապատում
  • Ընդհանոր առմամբ 458,000 նոր ծառ
  • 10 նոր էկո-ակումբի հիմնում և արդեն իսկ առկա 5 էկո-ակումբների կարողությունների զարգացում
  • Բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնող միջոցառումներ
  • Էկոճամբարներ աշակերտների համար
  • Տարեկան համընդհանուր աղբահավաքի մրցույթ-միջոցառումներ
  • Առցանց տեղեկատվության փոխանակման և ուսուցման հարթակ

Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը շեշտեց շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի կարևորությունը, վերահաստատեց՝ կառավարությունը և Լոռու մարզպետարանը պատրաստ են հնարավոր ջանքերը ներդնել նման նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: Անտառային ֆոնդի համալրումը, անտառվերականգնման և անտառտնկման գործընթացը առաջնային նշանակություն ու կարևորություն ունեն. ուստի մարզպետի տեղակալը  հույս հայտնեց, որ տարիների հաջողված համագործակցությունը այսուհետ ևս շարունակական կլինի և արդյունավետ համայնքների ու մարզի զարգացման համար: 

ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի մեկին Հայաստանում: Ծրագրի տևողությունը 36 ամիս է:

Թեմայի այլ նորություններ