Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում, ներառյալ՝ մետաղաձուլական գործարանը՝ անվտանգության և ռազմական ցանկացած իրադարձություն դիտարկելու համար: Այս մասին նշված է առաքելության X-ի (նախկինում՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

«Մեր ներկայությամբ նպաստել ենք ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ X-ում (նախկին թվիթեր) արած գրառումը՝ հեռացնելով սարքավորումներն ու նյութերը նոր վայր տեղափոխելու հատվածը։ Առաքելությունը, հիշեցնենք, թվիթերում գրել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է նյութերի և սարքավորումների անվտանգ տեղափոխմանը նոր վայր։ Խմբագրված տարբերակում այսպես է. «Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրին»։




Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները դադարեցված են, պահակը և հարակից վայրերում ապրող մարդիկ «Ազատության» հետ զրույցում հայտնեցին, որ տևական ժամանակ է այստեղ շինարարություն չի ընթանում: Բնակիչները պնդեցին, որ 10 օր առաջ Եվրամիության դիտորդների ներկայությամբ գործարանի տարածքից շինարարական տեխնիկա էր հանվում: Նրանք «Ազատությանը» հայտնեցին, թե գործարանը տեղափոխվել է այլ վայր՝ Արարատի մարզում:

Մամուլում շարունակ տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Երասխում գործող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը տեղափոխվել է, և գործունեությունը կծավալի այլ վայրում: GTB հոլդինգն արձագանքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

- Ինչպե՞ս կմեկնաբանեք մետաղաձուլական գործարանի տեղափոխման մասին լուրերը։

- GTB հոլդինգը բազմիցս հայտարարել և տեղեկություններ է տարածել իր կողմից արդեն իսկ իրականացվող և նախատեսվող ներդրումների ու ծրագրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մետաղաձուլարանի կառուցմանը, ինչպես արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է, ներդրումներն իրականցվելու են փուլային՝ հաշվի առնելով արտադրական ծավալների աստիճանական աճն ու շուկայական պահանջներից ելնելով՝ տեսականու հնարավոր բազմազանությունը։ Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Ամեն ինչ կտեղեկացվի ժամանակին։

- Բայց այլ վայրերում իրականացնո՞ւմ եք շինարարություն․․․

- Այո, իհարկե, իրականացնում ենք։ Մեր ծրագրերը թեև որոշ չափով գրաֆիկից հետ են ընկել, սակայն իրականացվում են ողջ ծավալով՝ որքանով որ ներում են մեր առկա կարողությունները։ Տարբեր փուլերում և տարբեր ծրագրերում աշխատանքների իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից կառանձնացնեինք հատկապես ժամանակային գործոնն ու համապատասխան սարքավորումների ժամանման գրաֆիկը։ Այս կամ այն վայրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ընկերության կողմից որոշումները կայացվում են՝ հիմնականում հաշվի առնելով այդ խնդիրները։

- Այսինքն՝ Երասխը աչքաթող չի՞ արված։

- Ոչ, և մեկ անգամ ևս ոչ։ Ավելին, ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանային բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։

Թեմայի այլ նորություններ