Հայաստանն ինքը պետք է առաջինը մերժեր Գրանադան ու Թեհրանի հետ Սյունիքում անցկացներ զորավարժություններ. Արգիշտի Կիվիրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    42%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    55%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    68%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Հայաստանն ինքը պետք է առաջինը մերժեր Գրանադան ու Թեհրանի հետ Սյունիքում անցկացներ զորավարժություններ. Արգիշտի Կիվիրյան

Հայաստանն ինքը պետք է առաջինը մերժեր Գրանադան ու Թեհրանի հետ Սյունիքում անցկացներ զորավարժություններ. Արգիշտի Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․:

«Լավ, եկեք կարճ բացատրեմ վերջին քաղաքական իրավիճակը, որ պարզ լինի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ազգային պատուհաս ու սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նայեք՝ ինչ է անում Ադրբեջանը․ նա Նիկոլի ձեռքերով դրդեց Հայաստանին Արեւմուտքի գիրկը, ինչի արդյունքում բնականաբար փչացան Երեւանի հարաբերությունները ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Իրանի հետ։ Դրանից հետո Բաքուն ինքը հրաժարվեց Գրանադայի հանդիպումից՝ դրանով ռեւերս անելով Մոսկվային, որովհետեւ պարզ է, որ դա բխում է ռուսների շահերից, ինչպես նաեւ հայտարարեց, որ Կասպիցի վրա կանցկացվեն իրանաադրբեջանական համատեղ զորավարժություններ, այն պարագայում, երբ Թեհրանը երկար ժամանակ այդպես էլ չի կարողանում պաշտոնական Երեւանին համոզել անցկացնել համատեղ զորավարժություններ։

Ու այս պարագայում ինչպիսի պատկեր ստացվեց․ Բաքուն չունի ոչ մի վախ Արեւմուտքից, քանի որ նրանք կախված են իր էներգակիրներից, իսկ անգամ շատ սուր խնդիրները իր փոխարեն միասնական Արեւմուտքի հետ կլուծեն Թուրքիան, Բրիտանիան ու Իսրայելը, ու դրա համար ինքը գիտի, որ եւ Եվրոպան, եւ ԱՄՆ-ն դատարկ հայտարարություններից զատ ոչինչ չեն անելու Հայաստանի համար, ինչքան ուզում է՝ Հայաստանը խորացնի Արեւմուտքի հետ իր հարաբերությունները:

Ի տարբերություն հայերի, Բաքուն շատ լավ գիտի, որ հողի վրա լավ, թե վատ, Հայաստանի միակ բնական դաշնակիցները կարող են լինել Ռուսաստանը ու Իրանը։ Դրա համար Բաքուն մի ձեռքով մտցնում է Հայաստանին Արեւմուտքի գիրկը, մյուս ձեռքով ռեւերսներ անելով Մոսկվայի ու Թեհրանի նկատմամբ, Հայաստանին զրկում պոտենցիալ դաշնակիցներից ու շարունակում խժռել Հայաստանին։ Ու այդ ամենը արվում է Նիկոլ Փաշինյանի գիտակցված կամ անգիտակից օգնությամբ։

P.s. Եթե Հայաստանը ունենար սթափ արտաքին քաղաքականություն, ինքը պետք է առաջինը մերժեր Գրանադան ու Թեհրանի հետ Սյունիքում անցկացներ զորավարժություններ»:

Թեմայի այլ նորություններ