Հայաստանն անշեղորեն ընթանում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Հայաստանն անշեղորեն ընթանում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ կատարել եք, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնք ներդրել եք հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման համար»:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է. «Պարոն նախագահ, շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իմ դիվանագիտական առաքելությունը մոտենում է իր ավարտին, և իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր համագործակցության համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և խաղաղության մարտահրավերներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով գնահատելի են Նիդերլանդների և Եվրամիության կողմից ներդրված ջանքերը: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ