Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. ԱՄՆ դեսպանատուն

«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», - հայտարարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը «Ազատության» հարցմանն ի պատասխան:

 

Դեսպանությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ 

 

«Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:

 

Պաշտոնական Երևանը նախօրեին հաղորդեց սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք «Արծիվ գործընկեր 2023» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։

«Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին անաչառ զեկույց ներկայացնել ԵՄ-ին»,- ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

Նկատենք՝ այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է, և պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:

«Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը, և դա հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- նիստի ժամանակ շեշտեց Կառավարության ղեկավարը:

Փաշինյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն հետաձգվել է: Պատճառը սահմանային իրավիճակի սրումն է, հայտնել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:

Թեմայի այլ նորություններ