Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը

Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 

«Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշեց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն  ունի մեր մշակութային իրականությունում:

Արտյոմ Նաղդյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` մագիստրոսի կոչմամբ: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ում: Նա մի շարք մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպմամբ է հանդես եկել, զբաղվել է պրոդյուսինգով և ֆիլմարտադրությամբ: «Հայ ֆեստ» թատերական և «Ջազ ֆեստ» երաժշտական միջազգային փառատոնների տեխնիկական տնօրենն է:

Թեմայի այլ նորություններ