Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    17 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում

Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Օրենքի նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունից, համաձայն որի` Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները հարեւան Վրաստանի հետ` քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում:

Փոխնախարարի խոսքով երկու երկրների միջեւ շուրջ 80 միջազգային պայմանագիր է գործում: ՀՀ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում նշվում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

«ՀՀ եւ Վրաստանի միջեւ գործում է քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի այցելության ռեժիմը: Ներկայումս ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի հանրապետությունում կարող են գտնվել մինչեւ 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ում` մինչեւ 180 օր` մեկ տարվա ընթացքում: Նոր համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կճանաչվի 1993 թվականին ստորագրված` «ՀՀ եւ Վրաստանի հանրապետության քաղաքացիների` իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագիրը», - ասել է նախարարի տեղակալը:

Վահան  Կոստանյանը հիշեցրել է, որ 2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով երկու պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք:

2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասինե համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) նպատակն է հնարավորինս պարզեցնել երկու Կողմերի պետությունների տարածքներում քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Վրացական կողմը փետրվարի 2-ին ծանուցել է մեր երկրին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:

Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով է հանդես եկել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է համաձայնագիրը. «Սա հարյուրավոր քաղաքացիների կյանքը հեշտացնող նախագիծ է», - ասել է Սարգիս Խանդանյանը եւ հորդորել կողմ քվեարկել:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել. «Մեր պատմության 2000 տարվա ընթացքում վրացի էթնոսն ապրել ու պայքարել է մեզ հետ միասին: Կարեւորագույն առաքելություն ենք հիմա իրականացնում ու աջակցում ժողովուրդների բարեկամությանը»:

Նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովում:

Նիստում քննարկվել են նաեւ բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ հարցերը:

Հայաստանն ու Հունգարիան բոլորովին վերջերս վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Տարեսկզբին Հունգարիայի խորհրդարանում ձեւավորվել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խումբն ու դիվանագիտական խողովակներով փոխանցվել է ՀՀ ԱԺ-ում եւս բարեկամական խումբ ստեղծելու ակնկալիքը: Այս մասին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցի քննարկման համատեքստում ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ Հունգարիան որոշակի ակտիվություն է ցուցաբերել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ. այդ երկրի ջանքերով նախորդ տարի ռազմագերիներ են Ադրբեջանից Հայաստան վերադարձվել:

 Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա բարեկամական խմբի ստեղծմանն առնչվող հարցը քննարկման առարկա է դարձել Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարարի` Հայաստան կատարած այցի ժամանակ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել խթանել միջխորհրդարանական հարաբերությունները երկու երկրների միջե: Բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնողը Հայաստանն է. ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Սարգիս Խանդանյանի խոսքով Լատինական  Ամերիկայի հետ առկա են ավանդաբար բարեկամական հարաբերություններ, մի շարք երկրների խորհրդարանների հետ գործում են բարեկամական խմբեր: Նշվել է, որ այս տարի Պերուում ու Արգենտինայում մեր դեսպանի նշանակումից հետո պերուական կողմը խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու խնդրանքով է հանդես եկել: Այս համատեքստում առաջարկվում է ստեղծել Հայաստան-Պերու բարեկամական խումբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնություններին:

Թեմայի այլ նորություններ