Հայաստանի ԲՏԱ նախարարության պատվիրակությունը Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Հայաստանի ԲՏԱ նախարարության պատվիրակությունը Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի ԲՏԱ նախարարության պատվիրակությունը Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից, ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո  ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ցուցադրված արտադրանքին և լուծումներին, ինչպես նաև շրջել թեմատիկ ցուցասրահներով, որտեղ ներկայացված էին ցամաքում, ծովում և օդում կիրառվող պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումները, սարքավորումները և համակարգերը:

«ԷԴԵՔՍ 2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում  միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար: Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր,  ձեռք բերելու նոր գործընկերներ:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ: Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Թեմայի այլ նորություններ